«Եթե նույնիսկ մենք կամ երկնքից մի հրեշտակ ավետարանի ձեզ ավելին, քան այն, որ մենք ավետարանեցինք ձեզ, նզովյա՛լ լինի: Դարձյալ ասում եմ. եթե մեկն ավետարանի ձեզ ավելին, քան ինչ որ դուք ընդունեցիք, նզովյա՛լ լինի» (Գաղ. 1. 8-9):
Դուն անձրեւն ես առատ ու անձրեւին ձայնը՝ տոչորուող ցորեաններուն վրայ: Ճամբու եզերքը շինուած օթեւանն ես, Տէ՜ր, ուր հանգիստ կþառնեն ճամբորդները յոգնած: Դուն խրճիթներուն երջանկութիւնն ես եւ ծուխը երդիքներուն:
Անհատի մեծագույն ձախողումներից մեկն այն է, երբ իրեն համարում է քրիստոնյա, բայց իսկության մեջ ապրում է հոգևոր թմրության շղթաներում: Թմբիրով պարուրված հոգին ունակ չէ արձագանքելու մարդկանց հետ փոխհաղորդակցությանը, նկատելու, թե ինչպիսին պիտի լինի աստվածային լույսից բխող անշահախնդիր ճառագումը ամեն մի անհատի հանդեպ:
Երբ այլեւս անզօր ու անօգնական եմ շինելու: Դուն կը հեռանաս, Տէ՜ր, ձգելով աւերակ մը հողին, աւազին, նեխումին, տարրերուն, որդին ու մոռացութեան, ձգելով ոսկորգանկ մը ահաւոր պարապութիւնով:
Երուսաղեմում քրիստոնեական գլխավոր սրբավայրը` Տիրոջ գերեզմանի տաճարը կիրակի օրը փակեց դռները` ի նշան բողոքի Իսրայելի հարկային օրենսդրության փոփոխությունների ու նոր օրենսդրության դեմ, որ պետությանն արտոնում է եկեղեցուց հողակտորներ վերցնել:
ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը փետրվարի 25-ին Բեյրութում այցելել է Տանն Կիլիկիո Հայոց Կաթողիկէ եկեղեցի և հանդիպել Ամենապատիվ Տեր Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս-Պատրիարքի, հայ կաթողիկէ համայնքի հոգևոր, քաղաքական, կրթական, ազգային գործիչների հետ:
Հունիսի 27-ին և 28-ին ԱՄՆ-ի ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Իրանի օբյեկտներին։ Իրանը պարտքի տակ չի մնացել՝ հարվածներ հասցնելով Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին: Հարձակումներն ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունն անվանել է Հորմուզի նեղուցում առևտրային նավերի դեմ Իրանի ագրեսիայի պատասխան...